Էմիլ Բուդաղյան. Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել
Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, առաջիկայում նոր բացահայտումներ է անելու հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին: Նա Aravot.am-ին առայժմ պատմեց, որ միջադեպի օրն իր որդիները ոչ թե զինված հարձակվել են Ս. Խաչատրյանի տան վրա, այլ Խաչատրյանները հաշիվ մաքրելու համար նրանց կանչել են իրենց տուն.
«Ոչ թե հարձակվել են, այլ նրանք արդեն սպառազինված կանչել են իրենց տան մոտ հաշիվները մաքրելու: Մինչ այդ արդեն հաշիվներ էին մաքրել Ավետիքի հետ: Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են, էլ ինչ պետք է լիներ: Նրանք նախապատրաստել են այդ գործողությունը իրենց չենթարկվելու համար: Տեսանյութը նայեք, կտեսնեք, ոչ թե հարձակում է, այլ հարցերը պարզաբանելու համար գնացել են, բայց իրենց խփել են»:
Հարցին, թե ի՞նչ հարցում էին փորձում Բուդաղյաններին ենթարկեցնել, պարոն Բուդաղյանը պատասխանել է. «Որ իրենց հարկ, մասնաբաժին հասցնեն մեր աշխատած գումարներից, դաշտ ենք մշակում, շինարարություն ենք անում, ամեն ինչ ունենք»:
Կայքի հարցին, թե հունիսմեկյան միջադեպը միայն հարկեր պահանջելու պատճառո՞վ է ծագել, ասել է` ոչ. «Ուրիշ բաներից էլ են եղել: Հիմա Չեմ կարող ասել»: Նրա խոսքերով, իր որդիներին թիկունքից կրակողները Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահն է եղել. «Թիկնապահն իրավունք ունի՞ առանց իր հանձնարարությամբ որեւէ մեկին կրակի»: Մեր հարցին` իսկ ո՞վ է եղել վերեւից կրակողը, պարոն Բուդաղյանն ասել է. «Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել: Տեսանյութում եմ նայել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.