Բաժիններ՝

«Արի արի»-ների քաղաքակիրթ տարբերակը. Ո՞ւր կորավ վարորդների 1 անվճար ժամը

Ինչպես հայտնի է, Երևանում մեկնարկում է քաղաքակիրթ ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը: Երևանի փողոցները զինվում են համապատասխան տեսանկարահանող համակարգերով, ճանապարհային նշաններով, տեղեկատվական ցուցանակներով և կարմիր գծանշումներվ: Առանց համապատասխան կահավորման փողոցներում կայանումն անվճար է և ոչ ոք իրավունք չունի կանխիկ գումար պահանջել կայաելու համար:

Ինչ վերաբերում է սահմանված ավտոկայանատեղիներին, ապա դրանց վճարների (տուրքերի) չափը սահմանվել է Երևանի ավագանու կողմից։

Երևան քաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացնելու է  «Փարկինգ սիթի սերվիս» նախորդ տարի հիմնադրված ընկերությունը. այն շահել է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում։

Ընկերության կայքում ներկայացված ավտոկայանատեղիների պայմանները, վճարների չափը և այլն։ Սակայն մեր ուշադրությունը գրավեց հետևյալ նախադասությունը.

Տրանսպորտային միջոցի կայանումը ժամը 00:00-ից մինչև 08:00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում:

parking-1

 Նույն էջում նշվում է, որ տուրքերի չափը սահմանվել է Երևան քաղաքի ավագանու 25.12.12թ. 557-Ն որոշման համաձայն և տեղադրված է ակտիվ հղում։

Զարմանալին այն է, որ հղման վրա սեղմելով և համապատասխան որոշումը բացելով՝ կարելի է կարդալ, որ կայանումն անվճար է ոչ թե մինչև ժամը 08։00, այլ՝ 09։00։

parking-2

Փաստորեն, քաղաքի ավագանին առավոտյան ժամը 08։00-ից 09։00-ն անվճար հատկացրել է վարորդներին, իսկ «Փարկինգ սիթի սերվիս»-ն ասում է, որ այդ մեկ ժամվա համար պետք է վճարել։

Հուսով ենք՝ քաղաքապետարանը կամ ընկերությունը որևէ կերպ կպարզաբանեն այս հակասությունը։ Ի դեպ, սպասելի է, որ կհայտարարեն, թե դա ընդամենը վրիպակ էր կամ թյուրիմացություն։ Սակայն հետաքրքիրն այն է, որ նման է  «վրիպակները» միշտ լինում են ի վնաս հասարակության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս