Բաժիններ՝

Արվեստի հսկաները ժամանեցին Հայաստան (լուսանկարներ)

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի ֆիլմերի ծրագիրը կպահպանի չորս մրցույթները: Մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար՝ Խաղարկային, Վավերագրական, «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում: Փառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 7-ին:

Նույն օրը մի քանի իրադարձություններ տեղի կունենան. ավանդույթ դարձած Ծիրանօրհնեքի արարողակարգը՝ բացումից ժամեր առաջ՝ ժամը 14:00-ին, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: Նույն օրը, ժամը 18:00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղի բացման արարողությունը, որին անձամբ ներկա կլինի Ազնավուրը, ով քիչ առաջ իրեն ուղեկցող պատվիրակության և ընտանիքի անդամների հետ ժամանեց Հայաստան:  Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Aznavur-Peleshyan (9)

Aznavur-Peleshyan (12)

Charles Aznavour arrives in Yerevan

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախաձեռնությամբ նույն հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, նախորդ տարիներին տեղադրվել են նաև հայկական կինոյի մեծ վարպետներ Համո Բեկնազարյանի, Սերգեյ Փարաջանովի, Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) և Ռուբեն Մամուլյանի աստղերը:

Փառատոնի բացման համար ընտրվել է Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակե´ք դաշնակահարի վրա» ֆիլմը (1960թ.)՝ Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարմամբ:

Aznavur-Peleshyan (13)

Aznavur-Peleshyan (11)

Aznavur-Peleshyan (8)

Charles Aznavour arrives in Yerevan

Charles Aznavour arrives in Yerevan

Charles Aznavour arrives in Yerevan

Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ ընթացքում Շառլ Ազնավուրին կշնորհվի նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Ի՞նչ է դա:  1976 թվականին, երբ սովետական իշխանությունը ձերբակալել էր Սերգեյ Փարաջանովին, բանտախցում շշերի կափարիչների վրա նա եղունգով դրամներ էր փորագրել՝ դրանք անվանելով «Թալերներ»: Այդ թալերները  Փարաջանովի երևանյան թանգարանում են գտնվում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այդ դրամներից մեկի արծաթյա պատճենով հատուկ մրցանակներ է շնորհում կինոյի պատմության մեջ իրենց մեծ ավանդն ունեցող կինոգործիչներին: Նշենք, որ այս տարի «Փարաջանովյան թալերներ» կշնորհվեն նաև Մարգարեթ ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Յոս Ստելինգին և Ներսես Հովհաննիսյանին:

Aznavur-Peleshyan (3)

Aznavur-Peleshyan (7)

Aznavur-Peleshyan (4)

Aznavur-Peleshyan (5)

Aznavur-Peleshyan (6)

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է նաև Շառլ Ազնավուրի դերակատարմամբ նկարահանված ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Կցուցադրվեն նաև կանադահայ Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002թ.) և ֆրանսիացի կինոռեժիսոր Դընի դը Լա Պատելյերի՝  հայ հանդիսատեսին ոչ այնքան հայտնի «Թոբրուկ գնացող տաքսին» (1961թ.) ֆիլմերը:

Փառատոնի շրջանակներում այսօր Հայաստան է ժամանել նաև աշխարհահռչակ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որին ուղեկցում էին կինը և երկու թոռնուհիները: «Ոսկե ծիրանի» ծրագրերի շրջանակներում հարգանքի տուրք կմատուցվի մեծանուն կինոռեժիսորին:

Aznavur-Peleshyan (1)Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին: «Եղիցի լույս» մրցանակը հանձնվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի, հոգևոր մշակույթը և համամարդկային արժեքները քարոզելու համար: Մրցանակն անցյալ տարի հանձնվել է նաև ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին: Արտավազդ Փելեշյանի Հոբելյանական ծրագիրը և նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում հուլիսի 11-ին, ժամը 19:30-ին: Կցուցադրվեն ռեժիսորի «Բնակիչներ» (1972թ.), «Մեր դարը» (1982թ.), «Տարվա եղանակներ» (1975թ.), «Վերջ» (1994թ.), «Կյանք» (1993թ.), «Մարդկանց երկիր» (1966թ.) ֆիլմերը:

Լուսանկարները՝  imyerevan.com-ի և PhotoLur-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս