
Սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 2-4-ին շրջանների զգալի մասում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-3-ին կնվազի 5-7, 4-6-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 3-4 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 2-4-ին առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 5-6-ին էական տեղումներ չեն սպասվում:
Երևան քաղաքի հուլիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 37.80C (1974թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 9.50C (1899թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 24.40C