«ՀայՌուսգազարդ»-ը նախորդ տարի ռեկորդային վնաս է կրել՝ 65 միլիարդ դրամ
Հունիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:
Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը: Քննարկվել է նաեւ 2012 թվականի շահաբաժինների վճարման հարցը եւ որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել եւ չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով:
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ հետևյալ կազմով.
1) Հարությունյան Վարդան Ռուբենի
2) Վասիլեւ Նիկոլայ Վյաչեսլավի
3) Գոլուբեւ Վալերի Ալեքսանդրի
4) Իսայան Իոսիֆ Գեորգիի
5) Կարպել Ելենա Եվգենիի
6) Մովսիսյան Արմեն Խիկարի
7) Ֆրոլով Ալեքսանդր Ալեքսանդրի:
Ժողովի ընթացքում քննարկվել են նաեւ օրակարգային մի շարք այլ հարցեր:
Նույն օրը տեղի է ունեցել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ընկերության Տնօրենների Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալերի Գոլուբեւը, Տնօրենների Խորհրդի նախագահի տեղակալ՝ Արմեն Մովսիսյանը, Տնօրենների Խորհրդի քարտուղար՝ Վահե Ստեփանյանը:
Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից։