Բաժիններ՝

20 խորհուրդ՝ 20 տարեկաններին

Ամերիկյան գրող Ժուլիեն Սմիթը խորհուրդներ է տվել երիտասարդներին` ինչպես ճիշտ կողմնորոշվել ժամանակակից աշխարհում: Որպեսզի տարեցտարի դառնաս ավելի հաջողակ ու կայացած, մինչև 20 տարեկան դառնալը պետք է հետևես որոշակի կանոնների:

1. Աշխարհը փորձում է քեզ հիմար թողնել`բանկային հաշիվների ու դրանց վճարման եղանակներից սկսած՝ մինչև հրաշք դիետաներ: Անկիրթ ու անգրագետ մարդկանցից  ավելի հեշտ է գումար կորզել, նման մարդկանց ավելի հեշտ է կառավարել: Զբաղվեք ինքնակրթությամբ, որքան կարող եք, որպեսզի լինեք հաջողակ, հարուստ ու երջանիկ:

2. Կուրորեն մի հավատացեք կրթական համակարգին, որովհետև մինչև դրանք կրթական ծրագրեր են կազմում, համակարգը հնանում է, երբեմն հասցնում է կոտրվել: Լավ է սովորել ու վաստակել մարդկանց հարգանքը քո հանդեպ լիդերության միջոցով:

3. Կարդացեք այնքան շատ, որքան կարող եք: Սովորեք արագ ընթերցանության մեխանիզմն ու կարդացածը հիշողության մեջ պահելու տեխնիկան: Դուք միանգամայն կարող եք կարդալ մեկ գիրքը մեկ շաբաթում:

Կարդացեք նաև

4. Փորձեք պարբերաբար շփվել բոլորի հետ: Սովորեք մարդկանց մեջ գտնել այն, ինչ ձեզ դուր է գալիս:

5. Մի կորցրեք ձեր ժամանակը համեստության վրա: Համեստությունը հավատն է այն բանի, որ ձեր էմոցիաները կարող են ազդել որոշումների կայացման վրա, այն դեպքում, երբ ամեն ինչ հակառակն է:

6. Եթե ձեզ ինչ-որ բան տհաճ է սիրելիի մեջ, ապա փորձեք հենց դա շտկել կամ վերացնել:

7. Փորձեք մաքսիմալ շփման մեջ մնալ ձեզնից տարիքով մեծ մարդկանց հետ, որովհետև ձեր հասակակիցների որոշումներն ընդունելու, կայացնելու եղանակն այնքան էլ չի օգնի ձեզ: Մեծահասակները գիտեն այն, ինչ դուք ավելի ուշ կիմանաք:

8. Փնտրեք մարդկանց, ովքեր ձեզնից լավն են, ունեն ավելի շատ հետաքքրություններ, և անցկացրեք ձեր ժամանակը նրանց հետ: Բայց սա չի նշանակում, որ դուք ձեր շրջապատում պետք է միջակություն լինեք: Փորձեք գերազանցել ձեր ընկերոջը կամ ընկերուհուն:

9. Ժամանակի ընթացքում դուք կդառնաք ավելի պահպանողական: Սա փաստ է. նրանք, ովքեր շրջապատում են ձեզ, ձեր շուրջը վակուումային փուչիկ են ստեղծում, որը գործողությունների ստատուս-քվոն անփոփոխ է թողնում: Ամենախենթ ցանկություններն ու գաղափարները պետք է կյանքի կոչել հենց հիմա, այլապես դուք կկորցնեք դրանք ի կատար ածելու ցանկությունը:

10. Կրճատեք ձեր ծախսերը: Սա ձեզ հնարավորություն կտա իրականացնել հենց այն խենթ գաղափարները, որոնց մասին մենք նշել ենք 9-րդ կետում:

11. Բարձր կարգավիճակ փնտրելու փոխարեն՝ գտեք բարձր փորձառություն:

12. Եթե դուք աղքատության մեջ եք ապրում, լուծեք ֆինանսական խնդիրները: Օգտագործեք համացանցը: Այն կարող է ձեզ օգնել աճուրդների ժամանակ մատչելի գներով ապրանքներ գնել:

13. Սովորեք ստեղծագործել:

14. Մի հավաքեք ավելորդ քաշ:

15. Սովորեք եփել: Սա կհեշտացնի ձեր կյանքը ու կապահովի առողջ սննդի չափաբաժինը ձեր կյանքում:

16. Լավ քնեք: Եթե դուք մտածում եք` «կհասցնեմ գերեզմանում քնել», «ես դեռ շատ գործեր ունեմ անելու, վատնել ժամանակը քնելու վրա պետք չէ», կորցնում եք կատարած գործողությունների որակն ու էֆեկտիվությունը:

17. Սկսեք օգտագործել  նոթատետր:

18. Ձեր առջև դժվար խնդիրներ դրեք, հաղթահարեք դրանք ու թույլ տվեք մարդկանց օգնել այդ հարցում:

19. Դարձեք մասնագետ մի ոլորտում: Եթե ցանկություն ունենաք հետագայում փոխել ձեր մասնագիտությունը, մի հապաղեք, բայց զբաղվեք դրանցից մեկով` համատեղելն անընդունելի է:

20. Մի փորձեք ուղղել մարդկանց: Ավելի լավ է գտեք մարդկանց, ովքեր դեռ «փչացած» չեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս