Բաժիններ՝

Սեյրան Օհանյան. Թաքցնելու ոչինչ չունեմ (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր խոսքերով, թափանցիկ է։ «Ես թափանցիկ եմ իմ գործունեությամբ ոչ միայն ձեր առջև, թափանցիկ եմ իմ ծառայողների, ենթակաների առջև»,- ըստ A1plus.am-ի՝ ասել է նախարարը:

Դա չի նշանակում, որ նախարարի թափանցիկությունը կարող է տարածվել պաշտպանության նախարարության ամբողջ աշխատանքի վրա։ Պետական գաղտնիք կա, անվտանգության հարց կա. «Կամ ես պետք է իմ ամբողջ գործունեությունը, բանակի գործունեությունը բացահայտ ներկայացնեմ հասարակությանը, կամ պետք է մարդիկ գան և իմ փոխարեն նստեն, սկսեն որոշումներ ընդունել»։

Սեյրան Օհանյանն ասում է՝ ինքը ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի, բայց եկեք նստենք ու որոշենք, թե բանակին վերաբերող որ հարցերը կարող են դառնալ հասարակության սեփականություն, որ հարցերը՝ ոչ։ Սեյրան Օհանյանն առաջարկում է գծել բանակի թափանցիկության սահմանը

«Հենց այդ սահմանը մենք որոշենք, այդտեղ էլ արդեն յուրաքանչյուրս մեր գործը կիրականացնենք»,- ասել  նա։

Ամբողջական հրապարակումը և տեսանյութը՝ այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս