Նորաձևության զոհերը (լուսանկարներ)
Իսպանացի նկարչուհի-դիզայներ Դոմինիկես Իոլանդան Մադրիդի առևտրային փողոցներից մեկում շքեղ ցուցադրություն էր կազմակերպել:
Նորաձևության բուտիկների փոխարեն՝ փողոցի ամենաակտիվ, ամենամարդաշատ հատվածում նկարչուհի-դիզայները կազմակերպել էր իր սեփական մահվան տեսարանը: Իոլանդա Դոմինիկեսը և նրա նախաձեռնությունը ողջունած մի քանի այլ երիտասարդ աղջիկներ, որոնք կրում էին նորաձևության ամենավերջին տենդեցներով հագուստները, պառկել էին փողոցի վրա՝ իրենց օգնականներին խնդրելով շինարարական աղբ լցնել իրենց վրա:
Սրանով Իոլանդան ցանկացել էր մարդկանց՝ հատկապես նորաձևության ու շոփինգի սիրահարների ուշադրությունը գրավել վերջին շրջանում տեղի ունեցած, բայց միջազգային հանության կողմից անուշադրության մատնված երևույթների վրա:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 24-ին Բանգլադեշում ողբերգություն էր տեղի ունեցել. կարի ֆաբրիկայի տանիքը փլվել էր աշխատակիցների վրա, ինչը, սակայն, եվրոպական հանրության կողմից անտեսվել էր, չնայած պատահարի արդյունքում զոհվել էր 1127 մարդ:
Դիզայները ցանկացել էր իր ակցիայի միջոցով հայտարարել, որ իսկական «նորաձևության զոհերը» երրորդ կարգի երկրների խղճուկներն են, ովքեր կոպեկների դիմաց հագուստ են կարում, ստեղծում աքսեսուարներ, կոշիկ նորաձևության աշխարհի համար, բայց փոխարենը մահանում են աշխատավայրում, որովհետև նրանց ղեկավարները խնայում են անվտանգության համակարգի համար ներդրումներ կատարել:
Ակցիան մեծ աղմուկ էր բարձրացրել ու մի քանի օրում համացանցը լցվել աղջիկների փոշոտ նկարներով: