Սաակաշվիլիի կուսակցությունն իր նախընտրական կամպանիան սկսում է հունիսի 30-ին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը հունիսի 30-ից ներգրավվում է նախընտրական կամպանիայի մեջ: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Գեորգի Վաշաձեն:
Վերջինիս խոսքերով՝ չնայած ՄԱՇ-ի վրա հարձակումներին, կուսակցությունը ամեն դեպքում կանցկացնի փրայմերիզ և այդ գործընթացը սկսելու է հունիսի 30-ից, Քութայիսում: Վաշաձեն հավելել է, որ իրենք որոշել են փոփոխության չենթարկել փրայմերիզի անցկացման պլանը:
Դեռ հայտնի չէ, թե հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր շարքերից ում կառաջադրի ՄԱՇ-ը: Ավելի վաղ ամենահավանական թեկնածու էր համարվում ՄԱՇ-ի գլխավոր քարտուղար, ներքին գործերի նախկին նախարար և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ով ներկայումս գտնվում է ժամանակավոր կալանքի տակ: