Բաժիններ՝

Սաակաշվիլիի կուսակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել խորհրդարանին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի «Միասնական ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն անցում է կատարում քաղաքական բոյկոտի ռեժիմին և դադարեցնում է երկրի օրենսդիր բարձրագույն մարմնում իր աշխատանքը:

Այս մասին խմբակցության անունից հայտարարել է պատգամավոր Լևան Բեժաշվիլին: Վերջինս ընդգծել է, որ իշխանությունների կողմից Թբիլիսիի կուսակցական ենթակառուցվածքը ոչնչացնելու պայմաններում իրենք չեն կարող քննարկել օրենքների ընդունումը.

«Մենք չենք կարող քննարկել սերիալների արգելման մասին օրինագիծը և նման բաները, երբ մեր գործընկերներին ձերբակալում են հնարովի մեղադրանքներով: Կուսակցության հետագա պլանների մասին կհայտարարվի ավելի ուշ»:

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ 30 աշխատակից, որոնց մեծ մասը դրանից հետո բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930