Սաակաշվիլին հայտնել է, թե ինչով է զբաղվելու նախագահական լիազորությունների ավարտից հետո
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի նախագահական ժամկետը կավարտվի շուտով, պատմել է, թե ինչով է մտադիր զբաղվել քաղաքական կարիերայի ավարտից հետո:
Սաակաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պլանավորել է իրեն նվիրել երկրում կրթության զարգացմանը.
«Ես ցանկանում եմ աշխատել քաղաքական տեղեկատվության և կրթական ստանդարտների ուղղությամբ: Ինձ անհանգստացնում է այն, թե ինչու կան խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս բազիսային չափորոշիչների ու գիտելիքների բացակայության պատճառով: Ես դեռ չգիտեմ, թե ինչպես պետք է անել դա»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չէր բացառել, որ Միխեիլ Սաակաշվիլին կարող է ձերբակալվել հոկտեմբերյան ընտրություններից հետո: