Բաժիններ՝

Շուշին վերակառուցման ճանապարհին (տեսանյութ)

Արցախի Հանրապետությունում համաչափ զարգացում իրականացնելու նպատակով վերջին տարիներին իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկել: Ստեփանակերտից բացի շինաշխատանքներ են ընթանում նաև տարբեր շրջանների քաղաքներում ու գյուղերում:

Արցախի նախկին մայրաքաղաք, պատմամշակութային կենտրոն համարվող Շուշիում վերջին տարիներին նկատելի տեղաշարժեր են արձանագրվել: Տարեցտարի քաղաքում նորակառույցներ են վեր հառնում, բարեկարգման աշխատանքներ են կատարվում, բայց, այնուամենայնիվ, դեռ կան ռմբակոծված շինություններ, որոնք ակամայից հիշեցնում են, որ պատմամշակութային կենտրոնը պատերազմ է տեսել: Քաղաքի բնակչությանը հուզող միակ հարցը զբաղվածության խնդիրն է:

Մանրամասները՝ galatv.am-ի ռեպորտաժում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս