Բաժիններ՝

Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը՝ Սնոուդենին արտահանձնելու համար. Սպիտակ տուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը կարծում է, որ Ռուսաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ ԱՄՆ-ին արտահանձնելու համար Էդվարդ Սնոուդենին, ով աշխատել է ամերիկյան «Կենտրոնական հետախուզական վարչությունում» (ԿՀՎ) և բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի ծրագրերի մանրամասները:

Այս մասին երեկ Դակարում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության փոխխորհրդական Բեն Ռհոդսը, ով Սենեգալում է գտնվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ.

«Մենք կարծում ենք, որ պարոն Սնոուդենը հանցագործություն է կատարել, որ նմանատիպ գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածումը վնասում է ազգային անվտանգությանը:

Սնոուդենը ոչ միայն հանցանք է կատարել ԱՄՆ-ում, այլև ճանապարհորդում է առանց անձնագրի, որը չեղյալ է հայտարարվել ամերիկյան իշխանությունների կողմից: Այնպես որ Ռուսաստանն ունի բազում հիմքեր՝ նրան արտահանձնելու և այլ երկրների հետ համագործակցելու համար, որպեսզի նրա նկատմամբ դատական գործընթաց»:

Ռհոդսն ընդգծել է, որ Վաշինգտոնում լրջորեն հիասթափված են Հոնգկոնգի իշխանությունների գործողություններից, որոնք ԱՄՆ-ին չեն արտահանձնել Սնոուդենին և թույլ են տվել, որ նա լքի երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս