Բաժիններ՝

Վեցամյա աղջնակը պայթեցրել է «Ամերիկան փնտրում է տաղանդներ» շոուն (տեսանյութ)

Newsru.com-ի փոխանցմամբ՝ «Ամերիկան փնտրում է տաղանդներ» հեռուստաշոուն դիտողներն անսպասելի անակնկալ են ստացել երեքշաբթի երեկոյան, երբ ելույթ է ունեցել վեցամյա աղջնակ Աարելայն Օ’Նիլը:

Վերջինս բեմ է բարձրացել իր եղբայր Այզիի հետ և կատարել է սեփական ստեղծագործությունը՝ Heavy metal ոճով: Վեցամյա «մետալիստը» հրեշտակային ձայնով հայտնել է, որ երգը կոչվում է «Զոմբիի մաշկը»:

Ապա աղջնակը, օգտագործելով «մետալիստների» ոճը, սկսել է խռպոտ ձայնով երգել.  «Բոլորդ լսեք ինձ: Ես Զոմբի եմ: Ես պատրաստվում եմ քեզ ուտել հենց հիմա»:

Այդ ամենը շշմեցրել է ժյուրիին, որի թվում են եղել հոլիվուդյան դերասանուհի Հայդի Կլումը, երգչուհի Մել Բին Spice Girls-ից, հեռուստահաղորդավար Հովարդ Սթերնը և կատակերգու Հուի Մենդելան, ինչպես նաև ներկաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս