Բաժիններ՝

Volvo-ն ներկայացրել է ինքնուրույն կայանել կարողացող ավտոմեքենա (տեսանյութ)

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Volvo ընկերությունը շարունակում է աշխատանքներ տանել ինքնաղեկավարվող ավտոմեքենայի ստեղծման ուղղությամբ: Մեքենան շուկայում կարող է հայտնվել արդեն 2014 թվականին:

Այդպիսի գլոբալ աշխատանքը պահանջում է «ինտելեկտով օժտված» Volvo XC90 ավտոմեքենայի աշխատանքի սկզբունքային նոր սխեման: Իսկ այժմ ընկերությունը ներկայացրել է ավտոմեքենայի կոնցեպտուալ մոդելը, որն ունակ է ավտոմատ ռեժիմով կայանել:

Ընդ որում, ավտոմեքենան հագեցվել է կայանելու համար հարմարավետ վայր փնտրելու, ինչպես նաև այդ գործընթացի ժամանակ մյուս մեքենաների ու մարդկանց դիրքը հաշվի առնելու ունակությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս