Օբաման խոստացել է չգրավել այն ինքնաթիռները, որոնցում կարող է գտնվել Սնոուդենը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է չգրավել այն ինքնաթիռները, որոնցով կարող է Մոսկվայից թռչել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը.
«Ես չեմ պլանավորել օդ բարձրացնել գերձայնային կործանիչներ՝ 29-ամյա ցանցահենին ձերբակալելու համար: Ես հեռախոսազրույցներ չեմ ունեցել Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարների հետ՝ քննարկելու համար Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը»:
Սնոուդենը, ով ի դեպ հունիսի 21-ին դարձել է 30 տարեկան, հունիսի 23-ից գտնվում է Մոսկվայում, ուր ժամանել է Հոնգկոնգից: Նա չունի ռուսական վիզա, ինչի համար էլ ստիպված է մնալ «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում: Նշվում է նաև, որ Սնոուդենը չի կարող գնել ինքնաթիռի տոմս, քանի որ չեղյալ է հայտարարվել նրա ամերիկյան անձնագիրը:
Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել էր, որ Սնոուդենը հատել է ռուսական սահմանը, սակայն ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր դա: