Ադրբեջանում հետախուզում է հայտարարվել «Մի՛ լռիր» երգի հեղինակի նկատմամբ (տեսանյութ)
Кавказский узел-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել կոմպոզիտոր, ընդդիմության համակիր Հուսեին Աբդուլաևի նկատմամբ: Վերջինս մեղադրվել է հարկեր չվճարելու մեջ: Խոսքը գնում է 1.4 միլիոն մանաթի մասին (1 մանաթը մոտավորապես համարժեք է 1 եվրոյի):
ԶԼՄ-ներն ընդգծում են, որ իրական պատճառը կոմպոզիտորի «բողոքային» Susma (Մի՛ լռիր) երգն է, որի տեսահոլովակը վերջերս հայտնվեց համացանցում: Աբդուլաևի հանդեպ հետախուզում հայտարարելու մասին ԶԼՄ-ները գրեցին դեռ երեկ, ապա դա պաշտոնապես հաստատեց Ադրբեջանի ՆԳՆ-ը:
Տեսահոլովակը You Tube վիդեոհոսթինգում հայտնվել է մայիսին, և իրենում պարունակում է Բաքվում անցկացված բողոքի ակցիաների կադրեր: Նախկին պատգամավոր Աբդուլաևը հունիսի սկզբին հայտարարել էր, որ տեսահոլովակի հայտնվելուց հետո իր վրա ճնշումներ են բանեցվել: