
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հարցը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայի հարցը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում և առաջին հերթին Սիրիայում ստեղծված իրավիճակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել կոորդինացնել իրենց գործողությունները՝ ուղղված Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են կանոնանովր շփումներ պահպանել՝ կապված Սիրիայի հետ: Բացի այդ, քննարկվել է երկկողմանի փոխգործակցությանն առնչվող այժմեական հարցեր, որոնց իրագործման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Ստամբուլում տեղի ունեցած Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստում:
Նշվում է, որ վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը միմյանց հանդիպել են նախորդ տարեվերջին, Ստամբուլում:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են նաև Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ահմեթ Դավութօղլուն: