
«Շահ Դենիզ» կոնսորցիումը գազի արտահանման երթուղիների հարցում իր որոշումը կհայտնի օրեր անց. SOCAR

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Շահ Դենիզ» կոնսորցիումը Եվրոպային ադրբեջանական գազ մատակարարելու հարցում երթուղիների ընտրության մասին իր որոշումը հրապարակելու է օրեր անց Բաքվում:
Այս մասին գործակալությանը հայտնել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) բարձրաստիճան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ավստրիական OMV ընկերության կողմից երեկ տարածած այն տեղեկատվությունը, թե «Շահ Դենիզ» կոնսորցիումը հրաժարվել է որպես եվրոպական երթուղի ընտրել Nabucco West գազատարի նախագիծը:
SOCAR-ի ներկայացուցչի խոսքերով՝ ներկայումս «Շահ Դենիզ» կոնսորցիումը չի հայտնել իր որոշման մասին, դրա համար էլ ամեն տիպի ընկերությունների թեկուզ պաշտոնական հաղորդագրությունները չունեն իրավական որևէ հիմք: