
Թուրքիայի կառավարությունը փոխհատուցում կվճարի բողոքի ակցիաների ժամանակ տուժածներին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է փոխհատուցում վճարել բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններից տուժածներին:
Փոխհատուցում ստանալու են այն տուժածները, որոնք մասնակցել են բողոքի խաղաղ ակցիաներին և մասնակցություն չեն ունեցել ոստիկանների, ինչպես նաև պետական ու մասնավոր հիմնարկների դեմ հարձակումների մեջ:
Դրա հետ կապված՝ արդեն հստակեցվել է ավելի քան 100 տուժած ցուցարարի անուն, որոնք կստանան փոխհատուցում: Փոխհատուցման ծավալը դեռ հայտնի չէ: Բացի այդ, փոխհատուցում կստանան այն խանութների ու ռեստորանների տերերը, որոնց վնաս է պատճառվել բողոքի ակցիաների ժամանակ: