
Հայաստանը չի կարող մասնակցել «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծին. Ադրբեջանի տրանսպորտի նախարար

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը նախօրեին հանդիպել է իր թուրք և վրացի գործընկերների հետ: Հանդիպման ժամանակ Մամեդովն անդրադարձել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծին Հայաստանի միանալու խներին.
«Հայաստանը չի կարող մասնակցել ԲԹԿ-ի նախագծին, քանի դեռ չի ազատել ադրբեջանական տարածքները: Միայն դրանից հետո Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը կարող են մտածել տվյալ նախագծին Հայաստանի մասնակցելը թույլատրելու մասին»: