Բնակարանների առքուվաճառքի ծավալները շեշտակի նվազել են
Այս տարի մայիսին ապրիլի համեմատ Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 10%-ով ավելի քիչ գործարքներ (14,235 հատ), իսկ 2012 թ. մայիսի համեմատ գրանցվել է գործարքների աճ՝ 2.1%-ով: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ գործարքների 31.5%-ն իրականացվել է Երևանում:
Մայրաքաղաքում 2013 թ. մայիսին, 2013 թ. ապրիլի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 31.5%-ով, իսկ 2012 թ. մայիսի համեմատ՝ 25.4%-ով: Միաժամանակ, մայիսին ապրիլի համեմատ 0.2%-ով աճել են բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները:
Մարզերում մայիսին վաճառվել է ընդամենը 322 բնակարան, որը ապրիլի համեմատ քիչ է 2.7%-ով, բայց 2012 թ. մայիսի համեմատ ավել է 13%-ով: Մարզերում բնակարանների գների փոփոխությունն աննշան է. մայիսին ապրիլի համեմատ 1 քմ մակերեսի գները աճել են 0.06%-ով: