
Բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրվել է դատական ակտը բողոքարկելու կարգը

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա` ամբաստանյալ Մ.Դանիելյանի և նրա հարազատների մասնակցությամբ`բողոքելով Մ.Դանիելյանի նկատմամբ կայացված դատական ակտի դեմ:
Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 25.06.2013թ. դատավճռով Մ.Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ, և դատապարտվել ազտազրկման` 7 տարի ժամկետով:
Ակցիայի մասնակիցների ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, լսել նրանց պահանջները, առարկությունները: Ընդունելության ժամանակ նրանց բացատրվել է դատավճիռը բողոքարկելու կարգը:
ՀՀ գլխավոր դատախազություն