Բաժիններ՝

Մանրամասներ՝ Եվրոպայում «օրենքով գողերի» ձերբակալության գործողությունից (տեսանյութ)

«Прайм Крайм» գործակալության համաձայն, երեկ Հունգարիայի պաշտոնական տեղեկություն է ստացվել 51-ամյա «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեին։ Նա կասկածվում է  նախորդ տարվա հունվարին տեղի ունեցած Ռևազ Չուրաձեի սպանության կազմակերպմանը մասնակից լինելու մեջ։ Հենց այդ սպանությունից հետ է ոստիկանությունը սկսել հետևել Ջանգվելաձեին և նրա կլանի անդամներին։ Որոշ տեղեկություններով, առաջիկայում նա կհանձնվի Իտալիայի իարավապահներին։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին եվրոպական ոստիկանության հատուկ գործողության արդյունքում տարբեր երկրներում ձերբակալվել են 18 քրեական հեղինակություններ, այդ թվում՝ 11 վրացի «օրենքով գողեր»։ Ոստիկանությունը գտնում է, որ վրացիները Իտալիայում և այլ երկրներում զբաղվել են կողոպուտով, շորթմամբ և փողերի լվացմամբ։

«Прайм Крайм» գործակալությանը հայտնի են դարձել նաև հատուկ գործողության արդյունքում ձերբակալված բոլոր «օրենքով գողերի» անունները։

Ջանգվելաձեն ձերբակալվել է Բուդապեշտի հյուրանոցներից մեկում։ 41-ամյա «օրենքով գող» Ալեքսանդր Կարցիվաձեին ձերբակալել են Պրագայում։

Լիտվայում ոստիկանների ձեռքն են ընկել լուրջ ազդեցություն ունեցող երեք «օրենքով գողեր»։ Նրանք են՝ 65-ամյա Գիվի Գորդելաձեն (Գիվի Տոլստիյ), 59-ամյա Թեմուրի  Նեմսիցվերիձեն (Ցրիպե) և նրանց կողմից հունիսի սկզբին թագադրված 36 ամյա  «օրենքով գող» Ռաժդեն Շուլայան։ Վերջինս մի քանի տարի շարունակ հանդիսանում էր Սանկտ-Պետերրբուրգի «նայողը»։

Ամենից մեծ թվով հեղինակություններ ձերբակալվել են Իտալիայում. 54-ամյա Գուրամ Օդիշարիան (Բույա), 50-ամյա Ռոին Ուգլավան (Մատևիչ), 35-ամյա Գիա Գուրչիանին, 34-ամյա Ալեկո Իմեդաձեն, Բեսո Կուպրաշվիլին և 25-ամյա Ակակիա Տուգուշին (Էնցո Բաթումսկի), որը թագադրվել է այս տարվա հունվարին Դուբայում։

Չնայած գործողության մանրակրկիտ պլանավորմանը՝ մի շարք «օրենքով գողեր»,  այդուհանդերձ, կարողացել են խույս տալ ձերբակալությունից։ Օրինակ՝ Թամազ Կորոշինաձեն, Ռամազ Ջինչարաձեն, Լաշա Ջաչվլիանին, Կոբա Ախվելդիանին և Իրակլի Կալիչավան։

Ինչպես հաղորդում են լիտվական ԶԼՄ-ները, ձերբակալված «օրենքով գողերից » մեկին արդեն հաջողվել է ազատվել և անհետանալ։ Խոսքը Գիվի Գորդելաձեի մասին է, ով իտալական տրանսպորտային ընկերություններից մեկին ստիպում էր վրացիների կողմից հայրենիք ուղարկվող յուրաքանչյուր ծանրոցի գումարից իրեն որոշակի տոկոս փոխանցել։ Հունիսի 21-ին Վիլնյուսի դատարանի դատավոր Գեդիմինաս Վեդերիսը նրան 30 000 լիտի գրավի դիմաց ազատ արձակեց։ Նույն օրը դատավորի գործընկերը՝ Աուդրոնե Կատրանեն փոխեց այդ վիճելի որոշումը և որոշեց կալանավորել Գորդելաձեին, սակայնարդեն ուշ էր. վերջինս արդեն կորել էր իրավապեհների տեսադաշտից։ Այժմ կրկին ողջ Եվրոպայով մեկ փնտրում են «օրենքով գողին»։ Հայտնաբերելու դեպքում նրան կարտահանձնեն Իտալիային, որտեղ նրան 15 տարվա ազատազրկում է սպասվում։

Լուսանկարը և տեսանյութը՝ «Прайм Крайм»-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս