Սեյրան Օհանյանը և Բորդյուժան՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Այսօր Երևանում մեկնարկել է «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման հավաքական անվտանգային ուղենիշերը» թեմայով երկրորդ ռազմավարական հավաքական ֆորումը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ այլ անդամներ:
Սկզբում հնչել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որից հետո բացման խոսքով հանդես են եկել Սեյրան Օհանյանն ու Նիկոլայ Բորդյուժան: Ելույթ ունեցողները կարևորել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման դերը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում կայունության և անվտանգության պահպանման գործում:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան անդրադարձել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու փաստին և լրագրողների այն հարցին, թե դա արդյոք սպառնալի՞ք չէ ՀՀ-ի համար, նշել է, որ դա առաջին հերթին բիզնես է: Galatv.am-ը վերոնշյալ հարցի շուրջ խոսել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով նշել է, որ այդ գործընթացը վերահսկելի է:
Մանրամասները` galatv.am-ի տեսանյութում: