Բաժիններ՝

Ուսուցչուհին արդարացվեց, իսկ ծնողը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման

Այսօր՝ հունիսի 26-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարվա ազատազրկման դատապարտվեց Վահագն Միքայելյանը: Ինչպես դատարանից հայտնում է shamshyan.com-ը, Վ. Միքայելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի (խուլիգանությունը, որը կատարվել է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով) հատկանիշներով: Հիշեցնենք, որ 2012թ մարտի 2-ին Վ. Միքայելյանը տեղեկություններ է ստացել, որ Երևանի թիվ 194 հիմնական դպրոցում ուսուցչուհի Աստղիկ Կիրակոսյանը հարվածել է իր աղջկան, որը սովորում է 3-րդ Դ դասարանում:

Դատարանը համարել է հիմնավորված և ապացուցված, որ Վ Միքայելյանը դպրոցում անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ուսուցիչների նկատմամբ և թքել է Ա. Կիրակոսյանի վրա, շարունակել է լկտի և ցինիկ պահվածք ցուցաբերել դպրոցում՝ մեղադրելով, որ ուսուցչուհին հարվածել է իր աղջկան: Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Երևան քաղաքի դատախազության դատախազ Ռուզաննա Ասատրյանը, ում բերած փաստերը դատարանը համարեց հիմնավորված, և մեղադրյալ Վ. Միքայելյանը վերջում ընդունեց իր մեղքը:

dproc (1)Դատարանում ուսուցչուհի Ա. Կիրակոսյանը իր խոսքում հայտնեց, որ չի ցանկանում, որպեսզի Վ.Միքայելյանը ազատազրկվի և նրա միակ ցանկությունն էր, որ նա ներողություն խնդրի կատարվածի համար, սակայն Վ. Միքայելյանը, ընդունելով իր մեղքը, այնուամենանիվ, ներողություն չխնդրեց: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց Վ. Միքայելյանին ազատազրկել 1 տարի ազատազրկման:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս