Բաժիններ՝

Թմրամոլ դառնալու պատճառներից մեկը սթրեսն է

Դեռահասության շրջանում տղաները իրենց տղամարդ զգալու համար հաճախ փորձում են նմանվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին, իսկ այդ մարդկանց մեջ բավականին շատ են թմրամոլները: Այսօր թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ, ըստ ԳԱԼԱ-ի՝ ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հավելով, որ թմրամոլների 80-ից 90 %-ը դարձել է այդպիսին դեռահասության փորձի արդյունքում:

Հոգեբանը նշում է, որ սկզբնական շրջանում դեռահասը թմրանյութ փորձում է հետաքրքրությունից դրդված: Հաճախ շատերը օգտագործում են, այսպես կոչված, «պլան», որը համարում են անվնաս: Սակայն, ըստ հոգեբանի, չի կարող «պլանը» լինել անվնաս և բացառված չէ, որ այն փորձելուց հետո մարդու մեջ հետաքրքրություն առաջանա ավելի ուժեղ թմրամիջոցներ փորձելու:

Ըստ նրա՝  թմրամոլ դառնալու պատճառներից մեկը սթրեսն է, երբ մարդը իր ունեցած խնդիրների դեմ պայքարում է հարբեցողության և թմրամոլության միջոցով:

Պատճառներից մեկն էլ մարդու պատկերացումների և իրականության անհամապատասխանությունն է, երբ մարդը երևակայում է ունենալ ավելին, քան հնարավոր է:

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս