Սարհատ Պետրոսյանը պարտվեց Լևոն Իգիթյանին

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանն այսօր մերժեց Սարհատ Պետրոսյանի հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի:

Հիշեցնենք, որ հայցվորը պատասխանողից պահանջում էր հրապարակայնորեն հերքել 12.10.2012թ. «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում և 31.10.2012թ. «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում իր վերաբերյալ ներկայացված տվյալները՝ դրանք որակելով զրպարտություն: Ինչպես նաև դատարանից խնդրել էր պատասխանող Լևոն Իգիթյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել հիշյալ հեռուստահաղորդման ընթացքում և թերթին տված հարցազրույցում պատասխանողի կողմից իր հասցեին ուղղված մի քանի վիրավորական արտահայտությունների համար, որպիսիք են՝ «անշնորհք…» և «ճարտարապետական դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում սիրահարների այգում»:

Դատարանի գնահատմամբ, Լեւոն Իգիթյանի խոսքերում բացակայում է վիրավորանքն ու զրպարտությունը։

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Տեսանյութեր

Լրահոս