Աղբամանում հայտնաբերվել է ատրճանակ և փամփուշտներ

Հունիսի 25-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ալավերդյան փողոցի աղբամաններից մեկում զենք է թողնում: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Մեկնած օպերատիվ խումբը Հանրապետության փողոցի թիվ 56/1 հասցեի հարևանությամբ գտնվող աղբամանում հայտնաբերել է «ԻԺ-53» ատրճանակ և տարբեր տրամաչափի 150 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930