Բաժիններ՝

Ռուսաստանը 2014 թվականից զենք կմատակարարի Ղրղզստանին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2014 թվականից սպառազինություն և ռազմական տեխնիկա է մատակարարելու Ղրղզստանին:

Այս մասին երեկ Բիշքեկում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, ով հանդիպել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ:

Շոյգուն ընդգծել է, որ դա անելու համար գործնականում պատրաստ է ամեն ինչ, և մոտ ժամանակներս կավարտվեն վերջին ձևականությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ղրղզստանի խորհրդարանը քվեարկեց երկրից ամերիկյան «Մանաս» ավիաբազայի դուրս բերման օգտին: Դրա համաձայն, երկրում «Մանաս» ավիաբազայի տեղակայման մասին պայմանագիրը չեղյալ կհայտարարվի 2014 թվականի հուլիսի 11-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս