Բաժիններ՝

Ստամբուլում անցկացվել է գեյ-շքերթ՝ ի աջակցություն ցուցարարների (տեսանյութ)

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ հունիսի 23-ին ԼԳԲՏ-ի (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր, անգլերեն՝ Lesbian, Gay, Bisexual and Transgender) անդամները գեյ-շքերթ են անցկացրել Ստամբուլում:

Նրանք կոչ են արել հարգանք ցուցաբերել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների հանդեպ: Երթի մասնակիցները հնչեցրել են նաև հակակառավարական կարգախոսներ:

Գեյ-շքերթի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել «Թաքսիմ» հրապարակի ցուցարարներին: Նրանք հայտարարել են, որ եթե պաշտպանվեն իրենց իրավունքները, ապա պաշտպանված կլինեն նաև մյուսների իրավունքները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս