Բաժիններ՝

Միք Ջագեր. «Պետք չէ անցյալից կառչել» (լուսանկարներ)

Միք Ջագերը (Mick Jagger) բրիտանացի ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, երգահան, դերասան, պրոդյուսեր է: Նա է հիմնել «The Rolling Stones» խումբը և եղել նրա մեներգիչը: Հայրը ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր, մայրը` Մեծ Բրիտանիայի պահպանողականների կուսակցության անդամ: Մայքլը սովորել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում: 1958 թվականին սկսել է նվագել «Little Boy Blue & The Blue Boys» դպրոցական բլյուզային խմբում, այնուհետև ծանոթացել է Քիդ Ռիչարդսի հետ, որի հետ 1962 թվականին ստեղծեց «The Rolling Stones» ռոք խումբը:

L

2003 թվականին, երաժշտի 60-ամյա հոբելյանի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Ջագերին շնորհեց պատվավոր ասպետի կոչում: Նրա անհատական ալբոմներից են She’s The Boss, Wandering Spirit, Goddess in the Doorway,Alfie (Soundtrack), Primitive Cool, The Very Best Of Mick Jagger:

Mick Jagger-ի «Կյանքի կանոններն»՝ ըստ Esquire-ի

Կարդացեք նաև

  • Քանի դեռ իմ դեմքը տպագրում են ամսագրերի առաջին էջերում, ինձ համար միևնույն է, թե ինչ են իմ մասին խոսում 17-րդ էջում:
  • Մի քանի տարի առաջ նստած էի նյույորքյան ռեստորաններից մեկում, իսկ հարևան սեղանի շուրջ մի ընտանիք էր նստած՝ տղա երեխայի հետ: Դա շատ հանգիստ ռեստորան էր, և որևէ մեկը որևէ մեկին ուշադրության չէր արժանացնում: Հանկարծ տղան հարցրեց հորը՝ «Ո՞վ էր ավելի հզոր՝ «Բի՞թըլզը», թե՞ «Ռոլլինգ Սթոունզը»: «Չգիտեմ»,- պատասխանեց նրա հայրը: Նա նույնիսկ տղային չասաց՝ «հարցրու նրան»՝ նկատի ունենալով ինձ: Հասկանո՞ւմ եք: Այդ պահին ես ինձ զգացի որպես մի մարդ, ում պատմությունը վաղուց  ջնջել է իր էջերից:
  • Անցյալը վատ ժամանակ չէ: Պետք չէ ոչ մոռանալ նրա մասին, ոչ էլ ափսոսալ: Բայց երբեք մի եղեք Ձեր անցյալի գերին:
  • Մարդիկ դիվահար են: Նրանք ցանկանում են քեզ տեսնել այնպիսին, ինչպիսին էիր 1969 թվականին: Նրանք ցանկանում են քեզ տեսնել հենց այդպիսին, որովհետև դա նրանց հիշեցնում է երիտասարդ տարիների մասին: Դա էգոիստական մոտեցում է, սակայն ես նրանց հասկանում եմ:
  • Պետք չէ անցյալից կառչել: Ահա թե ինչու եմ  ես հետևողական փորձում մոռանալ իմ սեփական երգերը:
  • Մարդկանց թվում է, թե իմ մասին գիտեն ամեն ինչ: Եվ դա ճիշտ է: Նրանք իմ մասին գիտեն այնպիսի բաներ, որոնց մասին ես վաղուց մոռացել եմ:
  • Մորս երբեք չի երջանկացրել այն ամենը, ինչով ես զբաղվել եմ: Նա ցանկանում էր, որ ես իմ տեղը գտնեի այս աշխարհում և դառնայի, օրինակ, պատշար:
  • Ես ի ծնե ռոք աստղ չեմ: Պարզապես շոու-բիզնեսի ներկայացուցիչ եմ: Ռոք-ն-ռոլն ընտրել եմ զուտ այն բանի համար, որ այդ ժամանակահատվածում այն հետաքրքրում էր բոլորին: Եթե ես ծնված լինեի 1915 թվականին, ապա կլինեի ջազային նվագախմբի հարվածային գործիքի երաժիշտ կամ համր կինոյի աստղ:
  • Երաժշտությամբ ես զբաղվեցի զուտ նրա համար, որ օրվա հացի համար վաստակեմ. այն հացի, որին ես սովոր էի:
  • Ես շատ վատ եմ դաստիարակված: Կարող եմ թեյ խմել ժամը երեքին:
  • Թմրադեղերի, ալկոհոլի և խելագարության աշխարհներ ընկնելը նորմալ է մինչև այնքան ժամանակ, քանի դեռ հստակ գիտես՝ ինչպես հետ վերադառնալ այդ աշխարհից:
  • Այս կյանքում ամեն ինչ պատահում է: Արթնանում ես վաղ առավոտյան, նայում քո հին գդալին և ինքդ քեզ ասում. «Միք, կարծես թե ժամանակն է նոր գդալ գնելու»:
  • Ռոք-ն-ռոլը թմրադեղ է, ուստի պետք է շատ զգույշ լինես նրա հետ: Պետք չէ անընդհատ երաժշտությամբ զբաղվել: Նույնը պատահում է նաև երիտասարդ տարիքում. քեզ թվում է, որ եթե սեքս չանես՝ ամբողջ օրն անիմաստ կլինի:
  • Կարծում եմ՝ ինչպեսև մեծամասնության մոտ, իմ բարոյական արժեքները ճկուն մատերիաներ են:
  • Պարը սեքսին փոխարինող անդուր միջոց է:
  • Ես ոչ մեկի կողմը չեմ բռնում: Աշխարհում չկա մի այնպիսի ուժ, որը լինի բացարձակ ճիշտ:
  • Դժվար է հիշեցնել, թե իրականում ինչպիսին էին 60-ականները:
  • Հիշողությունն ամենածանր բեռն է, որը մարդ պետք է տանի ամբողջ կյանքում:
  • Ես սիրում եմ երեխաներին, քանի որ նրանք մեզ երիտասարդ են դարձնում:
  • Ես ընդամենը 3 տարով եմ մեծ Դեյվիդ Բոուիից: Թե՞ 2 տարով:
  • Ատում եմ մռայլությունը:
  • Ամերիկացիները շատ քիչ բան գիտեն Համաշխարհային երկրորդ պատերազմի մասին սարսափի մասին, քանի որ չեն տեսել այն ամենը, ինչ տեսել է Եվրոպան և Ռուսաստանը: Ամերիկայի Միացյալ Նահանգները մարտական փորձ ուներ, ռազմամթերքի պակաս կար, և մարդիկ  տուն էին վերադառնում գերեզմաններով: Առավոտյան, սակայն, արթնանալով, նրանք չէին տեսնում օդային ռումբի հետևանքով ավերված շենքերը:
  • Կարծում եմ՝ իմ սերունդն այսօրվա սերննդից տարբերվում է նրանով, որ մենք հավատում էինք այն ամենին, ինչով զբաղվում էինք:
  • Քանթրին ավելի մեծ ազդեցութուն է ունեցել ինձ վրա, քան որևէ այլ երաժշտություն: Ջոնի Քեշին ես ավելի շուտ եմ լսել, քան իմ կյանքի առաջին բլյուզը:
  • Ոգեշնչումը քեզ ամենուր շրջապատում է, իսկ առօրյա կյանքում այն ամենաշատն է լինում:
  • Հրաժարվիր երազանքներիցդ, և քեզ հանգիստ կթողնի գիտակցությունդ:
  • Ավտոմեքենաների հավաքածուներ ունեցողները դառնում են ձանձրալի մարդիկ:

mick-jagger-red-skelton

Mick-Jagger-photo-04-630x350

J

jagger-bowie_2272305b

Ըստ Esquire.ru-ի՝ պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս