
5 տարի անց Իրանում շահագործման կհանձնվի Շիրազի միջուկային ռեակտորը

Asriran.com-ի փոխանցմամբ` Իրանի Շիրազ քաղաքում տեղ է հատկացվել միջուկային հետազոտությունների գործարան կառուցելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ, Իրանի փոխնախագահ Ֆերեյդուն Աբբասին:
Վերջինիս խոսքերով` այդ տարածքը կազմում է 80 հեկտար տարածք: Գործարանը կառուցվելու է երկրի միջոցներով: Կառուցման գործընթացը կմեկնարկի մոտ ժամանակներս և կավարտվի մոտակա հինգ տարում:
Աբբասին հավելել է, որ տվյալ գործարանում գտնվելու է 10 մեգավատտ հզորությամբ գիտա-հետազոտական ռեակտոր, որը կլինի Իրանում նմանատիպ երկրորդ ռեակտորը` Թեհրանի ռեակտորից հետո: Այդ ռեակտորում արտադրվելու են ռադիոպրեպարատներ, որոնք կօգտագործվեն միջուկային վառելիքի արտադրության մեջ: