
Թուրքիան ու ԱՄՆ-ը բանակցում են սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու շուրջ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիան ու ԱՄՆ-ն ակտիվացրել են քաղաքական ու ռազմական գերատեսչությունների գծով շփումները` Սիրիական ազատ բանակին անարգել ամերիկյան զենք մատակարարելու համար:
Երկկողմանի շփումների նախաձեռնումը տեղի ունեցավ այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «կանաչ լույս» վառեց սիրիական զինված ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելու առջև: Թերթի տվյալներով` Թուրքիայի տարածքն ամենաօպտիմալ ուղին է` ամերիկյան զենքը Սիրիա հասցնելու համար:
Թուրքիան ունի ամենաերկար (877-910 կիլոմետր) սահմանը Սիրիայի հետ: Բացի այդ, Սիրիայի հյուսիսային շրջանները գտնվում են Սիրիական ազատ բանակի վերահսկողության ներքո, և Թուրքիան 2011 թվականին Սիրիական հակամարտության սկսվելուց հետո հանդիսանում է լոգիստիկ կենտրոն` սիրիական ընդդիմության համար: