Բաժիններ՝

Էտնա հրաբուխը ներառվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության թվում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպայի խոշորագույն գործող հրաբուխ Էտնան, որը գտնվում է Սիցիլիա կղզում, ներառվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության թվում:

Այդ որոշումն ընդունվել է Պնոմպենում անցկացված UNESCO-ի հատուկ հանձնաժողովի 37-րդ նիստում: Էտնան անվանվել է որպես Երկրի ամենախորհրդավոր գործող հրաբուխներից մեկը: Բացի այդ, հանձնաժողովի կարծիքով` այն ներկայացնում է գիտական անգին իմացությունների աղբյուր:

Էտնան Սիցիլիայի կղզու խորհրդանիշներից մեկն է, հրաբուխը ժայթքում է կանոնավորապես: Նշվում է, որ ամենաշատն Իտալիայի տարածքին են բաժին ընկնում համաշխարհային ժառանգության օբյեկտները` 49 հատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930