Թուրքիայում օտարերկրյա դիվանագետների կանայք կարմիր զգեստ են կրել` ի աջակցություն ցուցարարների

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայում գտնվող օտար մի շարք դիվանագետների կանայք ու կին դիվանագետներ հանդես են եկել բողոքի ակցիաների մասնակիցներին աջակցելու օգտին:

Մեծ Բրիտանիայի դեսպանատանը կազմակերպվող տարեկան ընդունելության ժամանակ նրանք` որպես ցուցարարների հետ իրենց համերաշխության նշան, հագել են կարմիր գույնի զգեստներ: Նրանք հայտարարել են, որ ցանկացել են նման կերպ իրենց աջակցությունը հայտնել բողոքի ակցաների մասնակիցներին:

Դիվանագետներն հավաքվել են բրիտանական դիվանագիտական առաքելության շենքի առջև և խմբով լուսանկարվել: Թերթն ընդգծում է, որ կարմիր գույնը դարձել է Թուրքիայում բողոքի շարժման յուրօրինակ խորհրդանիշ:

Դիվանագետների այդ ակցիան անցկացվել է համաշխարհային ԶԼՄ-ներում թուրք աղջկա այն լուսանկարից հետո, որում պատկերված է ոստիկանության կողմից նրա դեմ արցունքաբեր գազի կիրառումը: Աղջկա հագին եղել է կարմիր գույնի զգեստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930