
Վրաստանը ԿԸՀ-ը դիտարկման է վերցրել Աֆղանստանից զինծառայողների դուրս բերման շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը

Грузия Online-ի փոխանցմամբ`Վրաստանի ԿԸՀ-ը երեկ ընդունել է Լեյբորիստական կուսակցության բարձրացրած հարցը` կապված Աֆղանստանից վրացական զինվորական կոնտինգենտի դուրս բերման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հետ:
Բացի այդ, հանձնաժողովը դիտարկել է ևս երկու հարց` կապված հանրաքվեի հետ. խորհրդարանական ընտրությունների վաղաժամ անցկացում և մոլեխաղերի արգելում: ԿԸՀ-ն այդ երեք հարցերն ընդունել է դիտարկման համար:
Ինչպես հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, Աֆղանստանում չպետք է միանա և ոչ մի վրացի զինծառայող, և դրա հետ կապված որոշումը պետք է ընդունի անձամբ վարչապետը.
«Ցանկանում եմ նախազգուշացնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Պարո՛ն Բիձինա, երբ դուք մտածում եք ձեր երեխաների երջանկության մասին, մտածեք նաև մեր երեխաների կյանքի մասին, և մի խանգարեք ԿԸՀ-ին` ընդունել օբյեկտիվ որոշում»:
ԿԸՀ-ի մամուլի քարտուղա էկա Ազարաշվիլին հայտարարել է, որ հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում որոշում է ընդունելու հանրաքվեի հայտի գրանցման մասին: