Մեքսիկայի ջունգլիներում հայտնաբերվել է մայաների հին քաղաք (լուսանկարներ, տեսանյութ)
La Cronica de Hoy-ի փոխանցմամբ՝ Մեքսիկայի դժվարամատչելի շրջաններում հետազոտություններ անցկացնող հնագետների միջազգային թիմը պատահաբար հայտնաբերել է մայաների հին քաղաք:
Այդ մշակութային խոշոր կենտրոնը, որում ժամանակին բնակվել են տասնյակ հազարավոր մարդիկ, դարերով թաքնված է եղել խիտ ջունգլիներում: Գիտնականնների գնահատմամբ՝ մարդու ոտքն այնտեղ չի դիպել արդեն հազար տարի:
Հին քաղաքը զբաղեցնում է մոտ 22 հեկտար տարածություն: Այն գտնվում է երկրի հարավ-արևելյան Կամպեչե նահանգում՝ Չուտեմալ քաղաքից մոտ 120 կիլոմետր դեպի արևմուտք: Գիտնականները նոր քաղաքը հայտնաբերել են մոտ երկու շաբաթ առաջ:
Քաղաքում հայտնաբերվել են քարե շինությունների բազում մնացուկներ, հասարակ մարդկանց տներ և շքեղ տներ, հուշարձաններ, աղոթատեղեր, անգամ գնդակ խաղալու հրապարակներ և բնականաբար բուրգեր: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 15 բուրգ, որոնց բարձրությունը կազմում է 23 մետր: