Բաժիններ՝

ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում դիմումների մոտ կեսը չի բավարարվել

ՊԵԿ հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովում 2012 թ. ընթացքում քննության է առնվել 156 բողոք, որից բավարարվել է 74-ը, մասնակի բավարարվել է 5-ը, մերժվել է 52-ը, կասեցվել է 9-ը, կարճվել` 16-ը: 2011 թ. ընթացքում քննության է առնվել ընդամենը 230 բողոք, որից բավարարվել է 97-ը, մասնակի բավարարվել է 9-ը, մերժվել է 88-ը, կասեցվել է 6-ը, կարճվել` 30-ը: 2010 թ. ընթացքում քննության է առնվել ընդամենը 194 բողոք, որից բավարարվել է 31-ը, մասնակի բավարարվել է 6-ը, մերժվել է 146-ը, կարճվել` 11-ը: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Դիմում-բողոքներն իրենց բնույթով բազմազան են, սակայն դրանց մեծ մասը վերաբերում է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության գծով իրականացված ստուգումներին: Հանդիպում են նաև դեպքեր, երբ գանգատարկվում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց գործողությունները կամ անգործությունը»,- նշեցին ՊԵԿ-ից:

Ի օգուտ դիմումատուների որոշումներ ընդունվել են հիմնականում այն դեպքերում, երբ բողոքները վերաբերել են ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներին:

ՊԵԿ հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից իրականացված ծառայողական քննությունների արդյունքում ընդունված եզրակացությունների համաձայն՝ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել.

2012 թ. ընթացքում 47 հարկային ծառայող, այդ թվում` բանավոր նկատողություն են ստացել 11-ը, գրավոր նկատողություն` 9-ը, նյութական պատասխանատվության կիրառում՝ 21-ը, հարկային ծառայությունից ազատում՝ 6-ը:

2011 թ. ընթացքում՝ 357 հարկային ծառայող, այդ թվում` բանավոր նկատողություն են ստացել 226-ը, գրավոր նկատողություն` 100-ը, կոչման իջեցում` 2-ը, նյութական պատասխանատվության կիրառում` 5-ը, զբաղեցրած պաշտոնից իջեցում` 4-ը, հարկային ծառայությունից ազատում` 20-ը:

2010-ի ընթացքում՝ 436 հարկային ծառայող, այդ թվում` բանավոր նկատողություն են ստացել 251-ը, գրավոր նկատողություն` 119-ը, կոչման իջեցում` 7-ը, նյութական պատասխանատվության կիրառում` 43-ը, զբաղեցրած պաշտոնից իջեցում` 8-ը, հարկային ծառայությունից ազատում` 8-ը:

Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված է ՊԵԿ մուտքագրվող բողոքներին պատասխան տալու մեկամսյա ժամկետ: Առանձին դեպքերում ՊԵԿ նախագահի որոշմամբ բողոքի քննարկման և դրա վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը կարող է երկարաձգվել ևս 15 օրով: Սովորաբար բողոքը ՀՀ ԿԱ ՊԵԿ մուտքագրվելու օրվան հաջորդող շաբաթվա ընթացքում քննարկվում է Հանձնաժողովի կողմից: Մերժված բողոքների վերաբերյալ (բացառությամբ վարչական իրավախախտումների գծով բողոքների) նախ՝ կազմվում է որոշման նախագիծ, որը, համաձայն ՀՀ կառավարության 2010 թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1361-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի, ուղարկվում է վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման խորհուրդ: Որոշման նախագծի վերաբերյալ վերջինիս եզրակացությունը ստանալուց հետո է միայն Հանձնաժողովը կայացնում վերջնական որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս