Բաժիններ՝

Իսրայելը կարտահանի իր գազի 40 տոկոսից ոչ ավելին. Նեթանյահու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները թույլատրելու են համաշխարհային շուկաներ արտահանել Միջերկրական ծովի շելֆում հայտնաբերված գազահանքերից ստացվող գազի միայն 40 տոկոսը:

Այս մասին երեկ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ վերջակետ դնելով այդ խնդրի շուրջ սկիզբ առած վեճերին: Իսրայելցի փորձագետները խորհուրդ էին տալիս ներքին սպառման համար պահել արդյունահանվող գազի 47 տոկոսը, սակայն Նեթանյահուն որոշեց դա հասցնել 60 տոկոսի: Վարչապետի կարծիքով՝ այդ ծավալը պետական կարիքները կապահովի առնվազն 25 տարվա ընթացքում:

Նեթանյահուն հավելել է, որ գազի արտահանումից ստացվող շահույթի 60 տոկոսը կհամալրի պետական գանձարանը, ինչը մոտակա 20 տարում կկազմի մոտ 60 միլիարդ դոլար: Իսրայելի գազային պաշարները գնահատվում են 900 միլիարդ խորանարդ մետր, որից 540 միլիարդը կսպառվի ներքին շուկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս