Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև
Հունիսի 19-21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ին կնվազի 3-4 աստիճանով, իսկ հունիսի 22-23-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Հունիսի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հունիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան 35.70C (1941 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 7.30C (1911 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 22.20C