Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը Լիվերպուլ կժամանի այսօր. «Daily Mirror»

Լիվերպուլը հաղթեց Հենրիխ Մխիթարյանի համար Յուվենտուսի և ՊՍԺ-ի հետ պայքարում: Այս մասին հայտնում է բրիտանական «Daily Mirror» պարբերականը, ըստ որի` հայազգի ֆուտբոլիստի տեղափոխությունը անգլիական ակումբ կարժենա 23 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետաքրքիր է, որ, ըստ «Daily Mirror»-ի, Հենրիխ Մխիթարյանը Բիթլզի հայրենի քաղաք կժամանի արդեն այսօր` հունիսի 18-ին, իսկ թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ակնկալում է Մխիթարյանի տրանսֆերային գործարքն իրականացնել մինչև շաբաթվա վերջը:

«Այդ գործարքը Ռոջերսը մասամբ կփոխհատուցի` Էնդի Քերոլին 15 մլն ֆունտ ստերլինգով Վեսթ Հեմ ակումբին վաճառելու միջոցով»,- ավելացնում է բրիտանական թերթը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ և ուկրաինական «Շախտյոր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի`  անգլիական Լիվերպուլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ լուրերը հատկապես ակտիվացել էին վերջին ամիսներին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս