Աղի լճում քաղաքացի է ջրահեղձվել

Հունիսի 16-ին, ժամը 19.38-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ջրահեղձվել է Աղի լճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը և հավելում, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ այսօր ևս մեկ ջրահեղձման դեպք էր գրանցվել. Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղի ավազահանքերի մոտ գտնվող արհեստական լճակում 11-ամյա երեխա էր խեղդվել:

Տեսանյութեր

Լրահոս