Խոշոր ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան մեկ տասնյակից ավելի վիրավորներ

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2108 մակնիշի 17 ՏԼ 693 և ուղևորատար Ford Tranzit ՍՏT 143 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևաքնով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով նշված հատվածում տեղադրված վագոն-տնակի հարևանությամբ՝ կոտրելով նաև գազատար խողովակը:

Վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, ովքեր քիչ առաջ շտապ օգնության մեքենաներով տեղափոխվեցել են Երևան:

Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և հարևանությամբ գտնվող վագոն-տնակի սեփականատերերը: Ոստիկանությունը այս պահին պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը: Տեղում աշխատում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ-կառավարման խումբը:

Ford Tranzit-ը վարել է 35-ամյա Վարդան Ջեյրանյանը, ով Ախալքալաքի շրջանի բնակիչ է, իսկ ВАЗ 2108-ի վարորդը 54-ամյա Օնիկ Ավետիսյանն է:

Տեսանյութեր

Լրահոս