Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են երկու «Nissan», «Porsche Cayenne» և «ВАЗ 21 08» մակնիշի ավտոմեքենաները

Հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Porsche Cayenne» մակնիշի՝ 83 AU 333, «Nissan» մակնիշի՝ 33 TL 613, մեկ այլ «Nissan» մակնիշի՝ 02 VV 222 և «ВАЗ 21 08» մակնիշի՝ 67 SU 773 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարված ավտոմեքենաներից «ВАЗ 2108»-ն ու «Nissan» մակնիշի՝ 33 TL 613 համարանիշի ավտոմեքենաները եղել են կայանված, իսկ մյուս «Nissan» մակնիշի՝ 02 VV 222 համարանիշի ավտոմեքենայի առջևով հետիոտն է անցել չթույլատրելի հատվածով:

Տեսանյութեր

Լրահոս