Բաժիններ՝

Ինչպե՞ս կարող է նախարարը կորցնել հիշողությունը

«Ես անձամբ եմ բանակցել իրանական գազային ընկերության հետ, և իրենք շատ ավելի թանկ առաջարկ էին արել, քան այսօր ունենք ռուսական կողմից: Իսկ Իրանի դեսպանն ինչ թիվ է ի նկատի ունեցել, չեմ կարող ասել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նա նշեց, որ 30% սուբսիդավորման շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները մոտեցել են ավարտական փուլին, բայց դեռ շարունակվում են: Գազի գնի շուրջ պայմանագրի կնքման ժամկետ չնշելը Ա. Մովսիսյանը հիմնավորեց նրանով, որ եթե 1 ամսվա տարբերությամբ ասի, հետո դա էր քննարկման առարկա դառնալու:

«Չեմ հասցրել ճշտել, կճշտեմ կասեմ»,- վստահեցրեց նախարարը:

168.am-ի դիտարկմանն ի պատասխան՝ ինչպե՞ս կարող է նման կարևոր իրադարձության ժամկետ չհիշել, Ա.Մովսիսյանը արդարացավ. «Հա, բայց բոլոր թվերը չգիտենք: Մոտավորապես վերջին ամիսներին էր, ապրիլի 1-ից հետո, բայց թե երբ՝ չեմ կարող ասել»:

Կարդացեք նաև

Ադրբեջանի առաջարկը՝ ՀՀ-ին գազ մատակարարելու շուրջ, Ա. Մովսիսյանն «անլուրջ» անվանեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս