Ադամ Շիֆը «խիստ հիասթափեցնող» է որակել ԱՄՆ Գերագույն դատարանի հակահայկական որոշումը

Asbarez թերթին տված հարցազրույցի ժամանակ հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների փոխհատուցում վճարելու հետ կապված ԱՄՆ Գերագույն դատարանի ընդունած հակահայկական որոշումը.

«Գերագույն դատարանի որոշումը խիստ հիասթափեցնող է, այն սահմանադրական կարևոր հարց է և արդարություն էր պահանջում Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց իրավահաջորդների համար:

Որպես սենատոր՝ ես հանդիսացել եմ այդ օրինագծի գլխավոր համահեղինակը և անձամբ շահագրգռված եմ փոխհատուցման պահանջներով հայցերի վաղեմության ժամկետի երկարաձգմամբ»:

Շիֆն անդրադարձել է նաև ոչ վաղ անցյալում ԱՄՆ Կոնգրես ներկայացված «Հայոց ցեղասպանություն. Ճշմարտություն ու արդարություն» օրինագծին՝ կարևոր համարելով ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին օգնելու հանդեպ:

Տեսանյութեր

Լրահոս