
Իրանում ինքնաբացարկ է հայտարարել ևս մեկ նախագահի թեկնածու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ռեֆորմիստական ճամբարը ներկայացնող նախագահի թեկնածու Մոհամմեդ Ռեզա Արեֆը հայտարարել է քվեարկությունից իր թեկնածության հանման մասին:
Իրանի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Արեֆը հայտարարել է, որ ինքնաբացարկ է հայտարարել այն բանից հետո, ինչ իրեն այդպիսի խնդրանքով դիմել է ռեֆորմիստների առաջնորդներից Մոհամմադ Խաթամին: Դեռ չի հաղորդվում, թե արդյոք Արեֆն աջակցելո՞ւ է նախագահի թեկնածուներից մեկին: Դրանով իսկ նախագահների թեկնածուների քանակը սկզբնական 8-ից նվազեց 6-ի:
Հիշեցնենք, որ երեկ էլ իր թեկնածությունը հանել էր պահպանողական ճամբարը ներկայացնող Ղոլամ Ալի Հադդադ Ադելը: Անգամ նշվում է, որ Դիտարկման խորհուրդը կարող է չեղյալ հայտարարել Հասան Ռոուհանիի թեկնածությունը՝ կապված նրա կողմից հեռուստաբանավեճի ժամանակ իրանական միջուկային մշակումների մասին «գաղտնի տեղեկատվություն» հրապարակելու հետ: