
Իրանում նախագահի թեկնածուներից մեկը հանել է սեփական թեկնածությունը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի թեկնածուներից, օրենսդիր Ղոլամ Ալի Հադդադ Ադելը հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին:
Պահպանողականների ճամբարը ներկայացնող նախագահի արդեն նախկին թեկնածուն ժողովրդին խորհուրդ է տվել հետևել գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի խորհուրդներին և քվեարկել այն թեկնածուների օգտին, որոնք հավատարիմ են Իսլամական հեղափոխության արժեքներին և իմամ Խոմեյնիի ձգտումներին:
Ադելը հավելել է, որ շարունակում է աջակցել պահպանողական ճամբարի մյուս թեկնածուներին՝ ընդգծելով, որ իր նպատակը կայանում է առաջիկա նախագահական ընտրություններում պահպանողականների հաղթանակ տանելում:
Ադելը նկատել է, որ պահպանողական ճամբարից մի քանի թեկնածուի առաջադրումը նվազեցնում է նրանց և ավելացնում է ռեֆորմիստների հնարավորությունները, ինչի համար էլ որոշել է հանել սեփական թեկնածությունը: Իրանում 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 14-ին: