
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ Իշխան Զաքարյանի որդու հարսանիքին. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի է ունեցել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի որդու հարսանիքը, որին մասնակցել է ներկա և նախկին էլիտան, ինչը շատ քիչ է պատահում վերջին շրջանում, երբ մի սեղանի շուրջ, կողք-կողքի նստեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը` տիկնանցով հանդերձ, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Արկադի Ղուկասյանի և սփյուռքահայ գործարար, բարերար Ալբերտ Բոյաջյանի հարևանությամբ:
Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, պարել է յուր ավանդական պարը, Ալբերտ Բոյաջյանը փորձել է այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանին ևս պարի հրավիրել, վերջինս հրաժարվել է և հարսանիքի ընթացքում հիմնականում զրուցել է Արկադի Ղուկասյանի հետ: Ներկա է եղել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն առաջին երկու` նորապսակների և «նախագահ ջան»-ի` Սերժ Սարգսյանի կենացներից հետո դուրս է եկել, չսպասելով Ռոբերտ Քոչարյանի կենացին»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: